AM
1 Փետրվար 2012 - 13:52 AMT

Երբ ISAF-ը հեռանա Աֆղանստանից, այնտեղ կվերադառնան թալիբները

Թալիբները մտադիր են կրկին վերահսկողության տակ առնել Աֆղանստանի տարածքը, երբ երկրից հեռանա ISAF՝ Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերը: Այդ մասին հայտարարել է «Թայմսը», հղում անելով ամերիկյան հրամանատարության գաղտնի զեկույցին:

«Շատ աֆղաններ արդեն պատրաստվում են թալիբների անխուսափելի վերադարձին»,-ասվում է փաստաթղթում: Ամերիկյան հրամանատարությունը գերի թալիբների հարցաքննությունների հիման դրա զեկույց է պատրաստել, որի համաձայն թալիբներին օգնում են Պակիստանի ուժային կառույցները:

Պակիստանի ԱԳՆ-ն իր հերթին մեղադրանքներն «անլուրջ» է անվանել: