AM
1 Փետրվար 2012 - 14:16 AMT

Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ՄԱԿ-ն ապացուցել է իր արդյունավետությունը, երբ չի աջակցել Իրանի վերաբերյալ ԱՄՆ պլաններին

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ՄԱԿ-ն ապացուցել է իր արդյունավետությունը, երբ չի աջակցել Իրանի վերաբերյալ ԱՄՆ պլաններին: Նա նման տեսակետ է հայտնել այսօր իրավաբան-դիտորդների հետ հանդիպման ժամանակ, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, ՄԱԿ անարդյունավետության մասին սկսեցին խոսել, երբ այն չաջակցեց Իրանի վերաբերյալ ԱՄՆ պլաններին, «իբր այն ապարդյուն է աշխատում, և եկեք ամեն ինչ անենք առանց նրա»: