Եգիպտացի ցուցարարների ու «Իհվան ալ Մուսլեմին» խմբավորման կողմնակիցների բախումների արդյունքում Կահիրեում 43 մարդ է վիրավորվել: Երեքշաբթի Եգիպտոսի ռազմական ռեժիմի հազարավոր հակառակորդներ շարժվել են դեպի խորհրդարան, երթն ավարտվել է բախումով:
Եգիպտոսի խորհրդարանում մեծամասնություն ստացած «մահմեդական եղբայրների» կողմնակիցները խոչընդոտել են հանրահավաքի անցկացմանը խորհրդարանի առջև, հայտնում է irib.ir-ը:
Ցուցարարները պահանջել են անհապաղ նախագահական ընտրություններ անցկացնել Եգիպտոսում:





