AM
1 Փետրվար 2012 - 14:45 AMT

Պուտինը ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է պաշտոններ առաջարկել իր քաղաքական ընդդիմադիրներին

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում պատրաստ է պաշտոններ առաջարկել իր քաղաքական ընդդիմադիրներին: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն, այդ մասին նա հայտնել է երիտասարդ իրավաբանների հետ հանդիպմանը, որոնք ցանկություն են հայտնել դիտորդ լինելու ընտրություններում: Վարչապետի խոսքով` նախ և առաջ խոսքը գնում է կառավարությունում աշխատանքի մասին:

Ընդ որում, Պուտինը ընդհանուր առմամբ անժամանակ է անվանել իր մրցակիցների նախաձեռնությունները, սակայն դրանք որպես այդպիսին արժանի է անվանել: «Որոշ խելամիտ առաջարկներ են կատարում և' Վլադիմիր Ժիրինովսկին, և' Գենադի Զյուգանովը, և' Միխայիլ Պրոխորովը»,- նշել է նա:

Պուտինը չի բացառել երկրորդ փուլը, որը, նրա խոսքով, ապակայունացմամբ է սպառնում երկրում, սակայն ընդգծել է, որ ինքը դրան պատրաստ է: