Լիբիայում ցույցեր են տեղի ունենում` ի օժանդակություն Մուամմար Քադդաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի հանդեպ շուտափույթ դատի: Ցուցարարները ժամանակավոր կառավարությունից պահանջում են շուտափույթ դատավարություն իրականացնել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ցույցին հավաքված նախկին ապստամբները ժամանակավոր կառավարությունից պահանջել են, որպեսզի Սեյֆ ալ-Իսլամը որքան հնարավոր է շուտ այլ քաղաք տեղափոխվի Զինթանից, որտեղ նա ներկայումս ձերբակալված է և սպասում է դատին:
Նրանց խոսքով` վտանգ կա, որ եթե Լիբիայի նախկին ղեկավարի որդու գտնվելու վայրը հայտնի դառնա, «հեղափոխականների» շարքից նրա թշնամիները կարող են նրա մահափորձը կազմակերպել:
39-ամյա Սեյֆ ալ-Իսլամ Քադդաֆին տապալված վարչակարգի հակառակորդների կողմից ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերին Լիբիայի հարավում: Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Հաագայում նրան մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ, որոնք նա գործել է 2011թ. փետրվարին սկսված լիբիական հակամարտության ընթացքում:
Իրավապաշտպանները պահանջել են, որպեսզի Քադդաֆիի որդու հանդեպ դատավարությունն ընթանա հենց Հաագայում, սակայն նոր լիբիական իշխանությունները պնդել են, որպեսզի նա դատարանի առջև ներկայանա իր հայրենիքում:





