AM
2 Փետրվար 2012 - 06:00 AMT

Ռուսաստանը հանդես է եկել Իրանի շուրջ բանակցությունների վերսկսման կողմից

Ռուսաստանը հանդես է եկել ԵՄ-ի, «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների վերսկսման կողմից: Այդ մասին հայտարարվել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի և Քաղաքական հարցերով եվրոպական արտաքին քաղաքական ծառայության Գործադիր գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպման արդյունքներով:

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացիկ իրադրության վերաբերյալ մանրամասն քննարկում է տեղի ունեցել` այդ թվում հաշվի առնելով այս տարվա հունվարի 23-ին ԵՄ Խորհրդի ընդունած նոր պատժամիջոցներն Իրանի հանդեպ»,- նշվում է ԱԳՆ ուղերձում:

Ինչպես նշում է արտաքին քաղաքական գերատեսչությունը, Ռուսաստանն «առանձնակիորեն շեշտել է բանակցությունների շուտափույթ վերսկսման հիման վրա այդ հիմնախնդրի քաղդիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: