33 տարի առաջ երկարամյա աքսորից երկիր վերադարձավ հակամիապետական շարժման առաջնորդ իմամ Ռուհոլլա Մուսավի Հոմեյնին, դրանից 11 օր անց հայտարարվեց շահի ռեժիմի տապալման և իսլամական հեղափոխության հաղթանակի մասին: Այս ամսաթվերին է նվիրված մի շարք խոշոր նախագծերի ավարտը, այդ թվում՝ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում, հաղորդում է MehrNews-ը:
Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ ներկայացվելու է հայրենական արտադրության հրթիռային և ռադարային համակարգի նոր սերունդ, ինչպես նաև սկսվելու է փոքր բարձրության վրա ՀՕՊ համակարգերի արդիականացում: Այդ մասին հաղորդել է ՀՕՊ «Հատամ օլ Անբիա» բազայի հրամանատար, գեներալ Ֆյարզադ Էսմաիլին:





