AM
2 Փետրվար 2012 - 07:09 AMT

Ամերիկացի կենսաբաններն առաջարկում են հարկադրել խմորեղենը

Ամերիկացի կենսաբաններն առաջարկում են շաքարն ու ֆրուկտոզայի և գլյուկոզայի խառնուրդի հիմնան վրա պատրաստված քաղցրացուցիչները հավասարեցնել ալկոհոլին ու ծխախոտին, քանի որ քաղցրի չարաշահումը առաջացնում է քրոնիկ հիվանդություններ և սինդրոմ, որն ասոցացվում է ալկոհոլիզմի հետ:

Որպես սեփական տեսակետի ապացույց գիտնականները համեմատում են շաքարն ու ալկոհոլը 4 չափանիշներով: Ըստ կենսաբանների, շաքարն ու ալկոհոլը հասանելի չէին այն քանակով, որը մատչելի է մեզ այժմ: Այդ պատճառով մարդը չունի պաշտպանիչ մեխանիզմներ:

Ուստի գիտնականներն առաջարկում են ներմուծել ակցիզների ու սահմանափակումների այնպիսի սխեմա, որը կիրառվում է ծխախոտի ու ալկոհոլի շրջանառությունը սահմանափակելու համար:

Այդ համակարգում հատուկ տեղ է զբաղեցնում հատուկ հարկը, որով կհարկվեն բոլոր այն ապրանքները, որոնք պարունակում են շաքարային հավելումներ: Դրանց թվում են փրփրուն խմիչքները, նեկտարները, շոկոլադե կարագը ու քաղցր ձողիկները: