Այսուհետ կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն սոցիալական հարցերը, մանավորապես, կրթության մատչելիության բարձրացումը բնակչության անապահով շերտերի համար: Այդ մասին փետրվարի 2-ին, բացելով նիստը, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, կրթության հասանելիության բարձրացումն ինչ-որ առումով կնպաստի աղքատության հաղթահարմանը: «Այն ընտանիքները, որոնք չեն կարող կրթություն տալ երեխաներին, ավելի հաճախ են բախվում աղքատության հետ: Այսուհետ մեր ծրագրերն ուղղվելու են կրթության հասանելիության ապահովմանը Հայաստանում»,-ասել է նա:
Միաժամանակ վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը ՀԲ հետ համատեղ ձեռնամուխ է եղել լայնածավալ բարեփոխումների 18 գերատեսչություններում՝ երկրում իրականացվող բարեփոխումների շրջանակում: Նա հավելել է, որ այն քաղաքացիները, որոնք ինչ-որ խնդիրներ կունենա պետմարմինների կողմից ծառայությունների տրամադրման հարցում, կարող են օգտվել հատուկ հետախոսահամարից, այդ հարցերին լուծում տալու համար:





