AM
2 Փետրվար 2012 - 08:38 AMT

Լիբիայում կրկին մարտեր են ընթանում

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կրկին պայթյուններ են հնչում, քաղաքի վրա թանձր ծուխ է բարձրանում: Չորեքշաբթի այստեղ զինված բախում է սկսվել երկու հեղափոխական բրիգադների միջև:

Ըստ Լիբիայի ՆԳՆ-ի, բախմանը մասնակցում են աշխարհազորայիններ Միսուրատից, որը ընդդիմադիր ուժերի կենտրոններից մեկն էր, ու Զինտանի ստորաբաժանումը, որը ևս ապստամբների հենակետերից է:

Կողմերի միջև փոխհրաձգություն է ընթանում Էս Սադի լողափի մոտ, որը գտնվում է Տրիպոլիի կենտրոնից ոչ հեռու, հայտնում է Euronews-ը: