AM
2 Փետրվար 2012 - 11:58 AMT

Չնայած եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով

Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին գործում է բնականոն ռեժիմով: Ներկա դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ուղևորատար և բեռնատար գնացքները շարժվում են համաձայն չվացուցակի՝ առանց ուշացումների, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

ՀԿԵ միջազգային գնացքների և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները փոփոխության չեն ենթարկվել:

ՀԿԵ ՓԲԸ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: