Երկու հոգի մահացել և 15 հոգի վիրավորվել է Եգիպտոսի հյուսիս-արևելքում գտնվող Սուեց քաղաքում ոստիկանների և ցուցարների միջև բախման ընթացքում: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը՝ մեջբերելով բժիշկներին: Ականատեսների վկայությամբ, շուրջ 3 հազար մարդ ուրբաթ օրը հավաքվել է տեղի ոստիկանության կենտրոնակայանի շենքի մոտ այն տեղեկատվությունից հետո, որ անցած չորեքշաբթի օրը Պորտ Սայիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել է Սուեցի մեկ բնակիչ:
Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Կահիրեում՝ ՆԳՆ շենքի դիմաց, գործող իշխանություններին իրենց դժգոհությունը հայտնելու համար: Ցուցարարները պահանջել են զինվորականների իշխանության անհապաղ հրաժարականը և դատի տալ ՆԳՆ ղեկավարին, ում մեղավոր են համարում Պորտ Սայիդի ողբերգության մեջ:





