Ռուսաստանը հասկացրել է, որ կօգտվի ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունքից, եթե Սիրիայի վերաբերյալ բանաձևի նոր նախագիծը ուրբաթ քվեարկության դրվի: Այդ մասին հայտնում է Բի-բի-սին` հղելով դիվանագիտական աղբյուրները: ՄԱԿ-ի ռուսական ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց Մոսկվայի հետ խորհրդատվության համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ:
Մինչ այդ, բանաձևի վերաբերյալ նախագիծն ուղարկվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրներին` հետագա աշխատանքների համար:
Ռուսաստանի համաձայնությունը ստանալու նպատակով, երեկ Սիրիայի վերաբերյալ բանաձևի տեքստն արդեն մեղմվել է և հանվել են նախագահի պաշտոնից հեռանալու` Բաշար Ասադին ուղղված կոչերը: Սիրիական ճգնաժամի լուծման համար ԱՊԼ համար կարևոր է Բաշար Ասադի պաշտոնաթողությունը:
Հենց այդ նախագիծն էլ ընկած է ՄԱԿ-ի ԱԽ-ում` Սիրիայի վերաբերյալ բանաձևի հիմքում: Սակայն Մոսկվան հայտարարում է, որ դա համազոր է ռեժիմի փոփոխության կոչերին, որը պահանջում են արտաքին ուժերը: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է ԱԽ նիստում վետոյի իրավունքից օգտվելու մասին: Նիստն անցնելու է փակ դռների ետևում:





