Կարագանդայի կենդանաբանական այգում կապիկներին գինի են տալիս, սաստիկ սառնամանիքից պաշտպանելու համար: «Մենք որոշել ենք նրանց սննդակարգում ընդգրկել «Կագոր» գինին, որը կտաքացնի նրանց ու կբարձրացնի դիմադրողականությունը»,-Ինտերֆաքս-Ղազախստանին է հայտարարել կենդանաբանական այգու գլխավոր մասնագետ Սվետլանա Պիլյուկը:
Ըստ նրա, ալկոհոլը դուր է գալիս կապիկներին: Նրանց տրվում է օրական 50 գ գինի՝ խնձորի, կիտրոնի ու շաքարի հավելումով: Այժմ օդի ջերմաստիճանը Կարագանդայում մինուս 38-40 աստիճան է:





