AM
3 Փետրվար 2012 - 07:18 AMT

Կահիրեում կրկին բախումներ են տեղի ունեցել

Կահիրեում կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք պահանջում են հետաքններլ Պորտ Սաիդի իրադարձությունները, հայտնում է «Վեստին»:

Ավելի վաղ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ներքին գործերի նախարարության մոտ հավաքված ցուցարարներին ցրելու համար, արդյունքում նրանցից շատերը վիրավորվել են, նշում է Ինտերֆաքսը:

Ըստ ցուցարարների, զինվորականները մեղավոր են ֆուտբոլի երկրպագուների կանխամտածված սպանության մեջ, այն դերակատարության պատճառով, որ նրանք ունեցել են Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության մեջ:

Նախօրեին 74 մարդ է զոհվել և մոտ հազարը վիրավորել է Պորտ Սաիդի մարզադաշտում ֆուտբոլային ֆանատիկոսների միջև ծեծկռտուքի ժամանակ: