Costa Crociere ընկերությունը, որին պատկանում է նավաբեկման ենթարկված «Կոստա Կոնկորդիա» նավը, նավի ուտիլիզացման մրցույթ է հայտարարել: Այդ մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը: Արդյունքում, «Կոստա Կոնկորդիան» Իտալիայի ափերի մոտ կմնա առնվազն մեկ տարի:
Ենթադրվում է, որ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան 2012թ. մարտի ավարտին: Ուտիլիզացիայի գործընթացը կզբաղեցնի 7-10 ամիս:
Նավաբեկման ժամանակ նավի վրա եղել է 4 200 մարդ: Վթարի համար մեղադրվում է նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն: Ներկայումս հայտնաբերվել են 17 զոհվածների մարմինները, ևս 15 մարդ անհայտ կորած է համարվում:
Հունվարի 31-ին Իտալիայի իշխանությունները հայտարարեցին փրկարարական աշխատանքների ավարտի մասին, հայտնում է Լենտա.ռուն:





