AM
3 Փետրվար 2012 - 07:36 AMT

ՄԱԿ-ն ավելացնում է խաղաղապահների քանակը Սոմալիում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ ԱԽ հարցում է ուղարկել 5700 խաղաղապահների Մոգադիշո գործուղելու մասին: Այժմ Սոմալիում տեղակայված են Աֆրիկյան միության 12 հազար խաղաղապահներ:

Զինվորական անձնակազմը անհրաժեշտ է, որպեսզի Սոմալիի կառավարությունը կարողանա ամրապնդել վերջին տարիների հաջողությունները: «Քանի դեռ իրադրությունը տեղերում անկայուն է, դրական փոփոխությունների հեռանկարը առավել իրական է թվում, քան վերջին տարիներին»:

Անցած ամիս Մոգադիշոյում կրկին բացվեց ՄԱԿ գրասենյակը՝ գրեթե 2 տասնամյակ չդադարող քաղաքացիական պատերազմից հետո: