Ուկրաինայում սառնամանիքի զոհ է դարձել արդեն 101 մարդ, նրանցից 64-ը հայտնաբերվել են փողոցում, հայտնել է երկրի ԱԻՆ-ը, հղում անելով առողջապահության նախարարությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երկրի որոշ շրջաններում շարունակվում է գրանցվել սաստիկ ցուրտ՝ ջերմաստիճանը ցույց է տալիս 32 աստիճան զրոյից ցածր: Հինգշաբթի օրը արդեն հայտնվել էր 63 զոհի մասին:
Ընթացիկ շաբաթվա մեջ ցրտահարման բողոքներով հիվանդանոց է դիմել մոտ 1,6 հազար մարդ: Նրանցից 1 248-ը հոսպիտալացվել է:





