AM
3 Փետրվար 2012 - 10:50 AMT

Թբիլիսիում փորձել են մանկապարտեզ պայթեցնել

Այսօր Թբիլիսիի կենտրոնի մանկապարտեզներից մեկում երկու պայթյուն որոտաց՝ Տաբուկաշվիլու փողոցում գտնվող մանկապարտեզում վնասազերծել են այնտեղ հայտնաբերված պայթուցիկ սարքերը:

Իրավապահներն ու սակրավորները ահազանգ են ստացել, որ մանկապարտեզի տարածքում երկու կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել, որտեղ պայթուցիկ սարքեր են եղել:

Ոստիկանությունը շրջապատել է մանկապարտեզը, երեխաներն ու դաստիարակները տարհանվել են, հայտնում է «Թրենդը»: