AM
4 Փետրվար 2012 - 09:26 AMT

Ռուսաստանը չի կարող գազի լրացուցիչ ծավալնել առաքել Եվրոպա

«Գազպրոմը» չի կարողանա գազի լրացուցիչ ծավալնել առաքել Եվրոպա, հայտարարել է վարչության փոխնախագահ Ալեքսանդր Կրուգլովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մի շարք եվրոպական երկրներ հայտարարել են, թե Ռուսաստանը թերանում է գազի պայմանավորված ծավալների առաքման հարցում:

Հեռավոր արտասահմանի հետ հայտերը կատարվում են ըստ պայմանագրի, մենք լարված ժամանակացույցով ենք աշխատում: Մենք տեսնում ենք, որ հայտերը ավելացել են, սակայն Արևմտյան Եվրոպա գազը առաքվում է ըստ հաստատված ժամանակացույցի»,-ասել է Ալեքսանդր Կրուգլովը

«Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հինգշաբթի ասել էր, որ խիստ ձմռան պատճառով ընկերությունը, հակառակը առավելագույնս ավելացրել է գազի առաքումը Եվրոպա՝ օրական հասցնելով 180 մլրդ խմ գազի:

Սակայն, Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Մառլենե Հոլցները հայտարարել է, որ Ռուսաստանը կրճատել է գազի առաքումները Եվրոպայի 9 երկրների համար: