Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի 2013 թվականի հոկտեմբերին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
Նրա խոսքով` «այդ երկաթուղին մի նախագիծ է, որը թույլ կտա միավորել Պեկինն ու Լոնդոնը», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:





