AM
4 Փետրվար 2012 - 12:57 AMT

Դեղամիջոցներով թուրքական նավը հասել է Գազայի սեկտորի ափերին

1,5 մլն դոլարի դեղամիջոցներով նավը, որը Գազա է ուղարկվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ, մոտեցել է իսրայելյան «Աշդոդ» նավահանգստին, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Էրդողանի տեղակալ Բեքիր Բոզդագի խոսքով` Թուրքիան շատ ջանքեր է գործադրել այդ դեղամիջոցներն ուղարկելու համար: «Մարդկանց կարելի է սպանել ոչ միայն ռումբերով և զենքով: Այն, ինչ Իսրայելը չկարողացավ անել զենքով, նա իրականացրեց` փակելով սննդի և դեղամիջոցների ճանապարհը դեպի Գազա»:

Դեղամիջոցների ուղարկման գործընթացը սկսվել է հոկտեմբերին: Նավն ուղարկելու համար թույլտվություն է ստացվել Իսրայելի պաշտպանության նախարարությունից: Բանակցությունները տևեցին երեք ամիս: Այդ ընթացքում Անկարան գործընթացի մեջ ներգրավեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Արդյունքում Իսրայելը թույլ տվեց դեղամիջոցներով բեռնված 9 կոնտեյներներով նավին հանգրվանել «Աշդոդ» նավահանգստում: