Տարածաշրջանի երկրները, որոնք լռում են Սիրիայում բռնությունների վերաբերյալ, պետք է հանեն «իսլամ» բառը երկրի անվանումից, հայտարարել է թուրք փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, հայտնում է Zaman-ը: Ըստ Առինչի, Թուրքիան միշտ սատարելու է սիրիացիների պահանջին և անելու է հնարավորը այդ երկրում արյունահեղությունը դադարեցնելու համար: «Հետաքրքիր է, ինչո՞ւ են լռում Իրանն ու տարածաշրջանի մյուս երկրները»,-ասել է նա:
Սիրիայում արդեն տասը ամիս է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր մարդիկ են զոհվում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի թիվը հասնում է 5 հազարի:





