AM
6 Փետրվար 2012 - 07:14 AMT

Եվրամիությունը կարող է «սահմանափակող միջոցների» նոր փաթեթ ընդունել Սիրիայի դեմ

Եվրամիությունը, հնարավոր է, «սահամանափակող միջոցների» նոր փաթեթ ընդունի Սիրիայի դեմ, հաղորդել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսը: ԵՄ-ում սիրիական իշխանությունները պատասխանատու են համարվում երկրում շարունակվող արյունահեղության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Բելգիան եվրոպական գործընկերների հետ ակտիվ ներդրում կունենա այդ գործընթացում»,- կիրակի օրը նախարարի խոսքերը մեջբերում է La Libre Belgique թերթը: