AM
6 Փետրվար 2012 - 07:18 AMT

Հոսեյն Սալամի. Իրանը կհարվածի ցանկացած երկրի, որն իր դեմ ռազմական ագրեսիա կգործի

Իրանը հարված կհասցնի ցանկացած երկրի, որը նրա դեմ ռազմական ագրեսիա կգործի: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին: Նա նշել է, որ շաբաթ օրը սկսված ԻՀՊԿ զորավարժությունները պատասխան են հանդիսանում տարածաշրջանի դուրս գտնվող գերտերությունների սպառնալիքներին, հաղորդում է MehhrNews-ը: «Անցկացվող զորավարժությունների նպատակը ԻԻՀ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացումն է և ռազմական հարձակումներին դիմակայելու ընդունակությունը»,- ասել է գեներալը: