Անգլիայի վերնախավը դեմ է Շոտլանդիայի անկախացմանը, գրում է անգլիական Mail թերթը, հղում անելով արտահոսքին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից:
Ըստ պարբերականի, բրիտանացիները դեմ են, քանի որ դա կթուլացնի Մեծ Բրիտանիայի ձայնը Եվրախորհրդարանում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ մինչ 2013թ. ամառը Շոտլանդիային անկախության հանրաքվե անցկացնելու հնարավորություն կտրվի:
Ինչպես ասել էր վարչապետ Դեիդ Քեմերոնը, հանրաքվեի անցկացման պայմանները պետք է հաստատել որքան հնարավոր է շուտ:





