AM
6 Փետրվար 2012 - 10:46 AMT

Ալեն Ժյուպե. Ռուսաստանն ու Չինաստանը կաթվածահար են արել ՄԱԿ ԱԽ-ն

«Ռուսաստանն ու Չինաստանը կաթվածահար են արել ՄԱԿ ԱԽ՝ վետո դնելով Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա, ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն: «Եվ դա այն դեպքում, երբ 15 անդամներից 13-ը պատրաստ էին սատարել ԱԽ բանաձևին, այդպիսով ԱԽ-ն բարոյական պատասխանատվություն է կրելու»,-ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քվեարկությունը ԱԽ-ում «նմանակում է» համարել ու հայտարարել է, որ Վաշինգտոնը կխստացնի պատժամիջոցները Դամասկոսի դեմ, իսկ Բրիտանիայի ԱԳ ղեկավար Ուիլյամ Հեյգն ասել է.«Մենք չէին պատրաստավում ռազմական միջամտությունը արտոնող բանաձև ընդունել»:

ՌԴ ներկայացուցիչները նշում են, որ բանաձևը միակողմանի էր:

Մինչդեռ Սիրիայում չի դադարում արյունահեղությունը՝ 56 մարդ է զոհվել կիրակի օրը, որոնցից կեսը կառավարական զորքերի անդամներ են: