AM
6 Փետրվար 2012 - 13:12 AMT

Վերջին 50 տարում առաջին անգամ սառել է Կուր գետը

Սաստիկ սառնամանիքի պատճառով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հարևանությամբ գտնվող Մցխեթայի շրջանում վերջին 50 տարում առաջին անգամ սառել է Կուր գետը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Սառույցի հաստությունը հասնում է մի քանի սանտիմետրի:

Հունվարի կեսերից Վրաստանում պահպանվում է սաստիկ ցուրտ եղանակը: