Բաշար Ասադի ամենամեծ օգուտն իր երկրին ու ժողովրդին կլինի նրա կողմից քաղաքական փոփոխությունների անվերապահ ընդունումը: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Հարավային Կորեայի նախագահ Լի Մունգ-բակի հետ համատեղ մամլո ասուլիսում Գյուլը նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Պատասխանելով Սիրիայում առկա իրադրության հետ կապված հարցին` Թուրքիայի նախագահը հայտնել է. «Վերջին օրերի ընթացքում Սիրիան մի շարք ողբերգական իրադարձությունների միջով է անցել: Իրադրությունը վատթարանում է, և դա մեզ հուզում է: Իրականում Բաշար Ասադի ամենամեծ օգուտն իր երկրին ու ժողովրդին կլինի նրա կողմից քաղաքական փոփոխությունների անվերապահ ընդունումը»:





