AM
7 Փետրվար 2012 - 05:19 AMT

Իրանում ձերբակալվել են BBC-ի ենթադրյալ աշխատակիցները

Իրանում ձերբակալվել են անձինք, որոնք, ինչպես ենթադրվում է, գաղտնի համագործակցում են BBC-ի պարսկական ծառայության հետ, հաղորդել է Mehr News գործակալությունը՝ մեջբերելով տեղեկացված աղբյուրը:

Հաղորդվում է, որ ձերբակալվածները, որոնց հանձնարարվել է տեղեկատվություն հավաքել BBC-ի համար, կալանավորվել են անվտանգության ուժերի կողմից:

Գործակալության աղբյուրը հաղորդել է, որ ձերբակալվածները մեծ գումար են ստացել այդ առաջադրանքը կատարելու համար: