ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ սիրիական Հոմս քաղաքի գնդակոծությունը, իբր կառավարական զորքերի կողմից, խարխլում է իշխող ռեժիմի լեգիտիմությունը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Սիրիայում ցանկացած բռնություն պետք է անհապաղ դադարեցվի»,- ասել է Պան Գի Մունը:
«Նման դաժանությունը բացարձակապես անընդունելի է մարդկայնության տեսակետից: Ոչ մի կառավարություն չի կարող այդպես գործել սեփական ժողովրդի դեմ առանց սեփական լեգիտիմությունը կորցնելու»,- ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիի կողմից տարածված հայտարարությունում:





