Ռումինիայի նախագահը երկրի վարչապետի պաշտոնակատար է նշանակվել երկրի հետախուզական ծառայության ղեկավարը: «Իշխող կոալիցիան համաձայնվել է նշանակել Միխայ Ռազվան Ունգարեանուին վարչապետի պաշտոնակատար»,-ասել է Տրայան Բեսեսկուն: Նշանակումը պետք է հաստատվի խորհրդարանում:
Նախկին վարչապետ Էմիլ Բոկը, որը հրաժարական տվեց դրանից մի քանի ժամ առաջ, հայտարարել է, որ հեռանում է, քաղաքական ու սոցիալական լարվածության ֆոնի վրա շարունակվող բողոքի մթնոլորտը լիցքաթափելու համար:
Բոկի կառավարությունը կրճատել է պետծառայողների աշխատավարձերը 25 տոկոսով և սառեցրել է կենսաթոշակները: Հավելենք, որ Ռումինիան Եվրոպայի ամենաաղքատ երկրներից է:





