Հունաստանը որոշել է բառիս բուն իմաստով պատնեշվել Թուրքիայից: Սահմանին սկսել են 2,5մ բարձրությամբ և 10կմ երկարությամբ պատ կառուցել: Կառույցը կպատվի փշալարերի կրկնաշարով, ինչպես նաև կտեղադրվեն հսկողության տեսախցիկներ: Սպասվում է, որ դա արգելք կդառնա մաքսանենգների և անօրինական գաղթականների համար:
«Մենք թույլ չենք տա Հունաստանին տարանցիկ երկիր դառնալ Եվրամիության այլ անդամ երկրներ մուտք գործելու համար»,- հայտնել է քաղաքացիների պաշտպանության նախարար Խրիստոս Պապուցիսը:





