AM
7 Փետրվար 2012 - 06:04 AMT

«Հրապարակ». Վարչապետը տնտեսական համաժողովի համար հիվանդ է, ցուցահանդեսի համար՝ ո՞չ

Ծաղկաձորում ընթացող «Կամուրջ-2012» տնտեսական համաժողովն ընթացել է առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը պաշտոնապես հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանը վատառողջ է:

Սակայն նույն օրը վարչապետը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի հետ մասնակցել է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի սաների ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին: Թերթը հետևություն է անում, որ Նավասարդ Կճոյանի հետ նկարներ նայելը մեր վարչապետի համար ավելի կարևոր է, քան տնտեսական խնդիրների քննարկմանը մասնակցելը: