AM
7 Փետրվար 2012 - 06:08 AMT

ՄԱԿ-ը զգուշացնում է սուդանյան պատերազմի հնարավոր սկսվելու մասին

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Հիլդե Ջոնսոնը հայտնել է, որ հյուսիսային հարևանի` Սուդան պետության հետ պատերազմի վերսկսվելը երկրին կզրկի այն ամենից, ինչ նա ձեռք է բերել վերջին տասնամյակներում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Ջոնսոնը միջազգային հանրությանը կոչ է արել օգնել երկու պետություններին երկկողմ խնդիրները լուծելու հարցում:

Սուդանի և Հարավային Սուդանի, որն անկախություն ձեռք բերեց անցյալ տարվա հուլիսին, միջև հարաբերություններում խնդիրներ են ծագել վերջինիս սահմանամերձ շրջանում նավթի հանքավայրերի պատճառով:

Այդ հանքավայրերը կարևոր են երկու պետությունների տնտեսության համար: Երկուսն էլ միմյանց մեղադրում են նրանում, որ միմյանց տարածքում ռազմականացված խմբավորումներ են պահում: