AM
7 Փետրվար 2012 - 07:16 AMT

Իրանի ուսանողները պահանջում են դադարեցնել նավթի արտահանումը ԵՄ երկրներ

Իրանի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել երկրի խորհրդարանի առջև՝ պահանջելով դադարեցնել նավթի արտահանումը եվրոպական երկրներ, որոնք հայտարարել են Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Հունվարի վերջում ԵՄ երկրները, որոնք մեղադրում են Թեհրանին միջուկային ծրագրի մշակման մեջ, հավանություն տվեցին իրանական նավթի մատակարարումների վրա էմբարգոյի հաստատմանը: Ներկրման արգելքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

«Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել նավթի արտահանումը Եվրոպա»,-ասել է ակցիայի մասնակիցը ԱՄՆ-ն ևս նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի դեմ: