AM
7 Փետրվար 2012 - 07:17 AMT

Սիրիական զորքերը սկսել են ռմբակոծել Հոմս քաղաքը

Սիրիական զորքերը սկսել են ռմբակոծել Հոմս քաղաքը, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Բանակը նաև գնդակոծում է Հոմսի շուրջ գտնվող բնակավայրերը, զոհվածների մասին տեղեկություններ չկան: Անցած օրվա ընթացքում Սիրիայում սպանվել է մոտ 50 խաղաղ բնակիչ, հարյուրավորները վիրավորվել են:

Սիրիայում նախորդ տարվա մարտ ամսից չեն դադարում հակակառավարական ցույցերը, ամեն օր մարդիկ են զոհվում, զոհերի թիվը գերազանցում է 5 հազարը: