Ճապոնիայի առևտրի նախարարը հայտնել է այն մասին, որ երկրի իշխանությունները դեռևս չեն ծրագրում վերսկսել միջուկային ռեակտորի աշխատանքը:
Ավելի վաղ ճապոնական լրատվամիջոցները, մասնավորապես` Yomiuri թերթը, հղում կատարելով աղբյուրներին կառավարությունում, հաղորդել էր, որ կառավարությունը մտադիր է վերսկսել 3-րդ և 4-րդ ռեակտորների աշխատանքը Ճապոնիայի արևմուտքում` Ֆուկուի պրեֆեկտուրայում:
Տոկիոյից հյուսիս ափին գտնվող գործարանն ավիրվեց անցյալ տարվա մարտին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի արդյունքում, ինչի հետևանքով տարհանվեց մոտ 80 հազար մարդ և վրա հասավ վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր միջուկային ճգնաժամն աշխարհում:





