AM
7 Փետրվար 2012 - 09:43 AMT

Մուբարաքի կինը խոստովանել է, որ փորձել է ինքնասպան լինել ձերբ ակալությունից առաջ

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինը՝ Սյուզան Սաբիթը իր հուշագրքում պատմում է ամուսնու կառավարման վերջին օրերի մասին: Նա խոստովանել է, որ երբ նրան բերեցին ձերբակալության թույլտվությունը, նա ընդունեց քնաբերի հսկայական մեծ դոզա և ցանկանում էի հեռանալ կյանքից, հայտնել է EGYnews եգիպտական թերթի ինտերնետ-պորտալը: «2011թ. մայիսի 13-ն իմ ամենասև օրն էր: Ես չէի պատկերացնում այլևս հանուն ինչի և ինչպես պետք է ապրեմ»,-գրում է նա հուշերում: «Իսկ հետո ամուսնուս հաջողվեց համոզել, որ ես նրա կողքին մնամ»,-գրում է Սյուզանը:

«ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Քուվեյթը քաղաքական ապաստան էին առաջարկում ամուսնուս և ողջ ընտանիքին դեռ 2011թ. փետրվարին: Սակայն, երբ նա փետրվարի 11-ին հրաժարական տվեց, այդ առաջարկները չեղյալ համարվեցին»,-գրում է Եգիպտոսի նախկին առաջին տիկինը: Նա նաև պնդում է, որ ավագ որդին՝ Ալյան էր օգնում հորը որոշումներ կայացնելու հարցում, ոչ թե կրտսեր Գամալը:

Գիրքը ոչ միայն քաղաքականության, այլ նաև առաջին տիկնոջ անձնական կյանքի մասին է, այն լույս կընծայի շոտլանդական Canongate Books հրատարակչությունը: