AM
7 Փետրվար 2012 - 10:02 AMT

Իտալիայում «արտակարգ իրավիճակ է» ռուսական գազի պակասի պատճառով

Իտալիայի իշխանությունները խոստովանել են, որ երկրում «արտակարգ» իրավիճակ է ստեղծվել ռուսական գազի պակասի պատճառով, սաստիկ ցրտի պայմաններում:

Eni ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ արտահերթ միջոցներ են ձեռնարկում թույլ չտալու համար բնակելի տների ջեռուցման խափանումներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Մասնավորապես, կավելացվեն գազի առաքումների ծավալներն Ալժիրից ու Նորվեգիայից:

Իշխանությունները տնտեսելու կոչ են արել բնակիչներին:

Ռուսաստանից գազի առաքումների ծավալների կրճատում է արձանագրվել նաև այլ եվրոպական երկրներում: Եվրոպայի մեծ մասում շարունակվում են սաստիկ ցրտերը, արդեն 200 մարդ սառնամանիքի զոհ է դարձել: