AM
7 Փետրվար 2012 - 14:22 AMT

Լիբանանի իշխանությունները կանխել են զենքի մատակարարման փորձը սիրիացի ապստամբներին

Լիբանանի իշխանությունները ձերաբակալել են երկրի երկու քաղաքացիների, ովքեր մեղադրվում են հարևան Սիրիայի ապստամբներին անօրինական կերպով զենք և զինամթերք վաճառելու մեջ: Այդ մասին հաղորդել է դատարանի ներկայացուցիչը, ով տրամադրել է կասկածյալների ձերբակալության հրամանագիրը:

Ռազմական դատախազը հրաման է տվել, որը թույլ է տալիս կալանքի տակ պահել զենքի և զինամթերքի անօրինական առաքման մեջ երկու կասկածյալներին: