Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինին բաժին է ընկել բարդ ճակատագիր, նրա համար դժվար է եղել պայքարել սթրեսների հետ, նա շատ սխալներ է կատարել, բայց նա շատ կարևոր բան է կատարել՝ երկրին ազատություն է տվել, ասել է Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Երկուշաբթի օրը Պուտինի և վստահված անձնանց հետ հանդիպմանը Մոսկվայի Հյուսիսային վարչարարական շրջանի նախընտրական շտաբի ղեկավար Նինա Լարիոնավան ասել է, որ նա ամաչել է, երբ ներկա է գտնվել Ելցինի մասնակցությամբ հանդիպումներին: «Ես ստիպված էին լինում լաց լինել միջազգային համաժողովներում, երբ իմ երկրի նախագահը հարբած էր լինում»,- ասել է Լարիոնովան:
«Նախագահ լինելը ճակատագիր է, դա աշխատանք չէ: Այն բարդ է: Իսկապես, երբեմն լինում են անքուն գիշերներ, մշտական խնդիրներ, որոնց մասին պետք է մտածել, լուծել: Ցանկանում եմ ասել, որ Բորիս Ելցինին բաժին է ընկել ոչ հեշտ ճակատագիր: Եվ այդ սթրեսների հետ պայքարելը հեշտ չէ: Այո, սխալներ շատ են եղել: Հավանաբար շատ բան կարելի էր այլ կերպ անել: Բայց ես ամեն դեպքում կցանկանայի պաշտպանել նրան (Ելցինին)»,- ասել է վարչապետը:





