AM
8 Փետրվար 2012 - 05:55 AMT

Հիլարի Քլինթոնն Իսրայելի ԱԳՆ հետ քննարկել է Իրանի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Իսրայելի ԱԳն ղեկավար Ավիգդոր Լիբերմանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

Նրա խոսքով, արտաքին գերատեսչությունների ղեկավարները հաստատել են Իրանում միջուկային զենք հայտնվելը թույլ չտալու վճռականությունը:

Լիբերմանի այցելությունը տեղի է ունենում այն հաղորդագրությունների ֆոնին, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին:

Քլինթոնը և Լիբերմանը քննարկել են նաև մերձարևելյան կարգավորման հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Սիրիայում, Եգիպտոսում, Իրաքում, Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: