Շուրջ 10 մարդ է մահացել անցած օրվա ընթացքում Իտալիայում աննախադեպ ցածր ջերմաստիճանի պատճառով, որի արդյունքում զոհվածների քանակը հասել է 36, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Առաջին հաղորդագրությունները սառնամանիքի զոհերի մասին հայտնվեցին նախորդ ուրբաթ, երբ հայտնի դարձավ երեք մարդու մահվան մասին: Օդերևութաբաններն արդեն զգուշացրել են, որ աննախադեպ սառնամանիքն Իտալիայում կշարունակվի ևս մեկ շաբաթ:
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին կոչ է արել բոլոր նախարարներին ու պատասխանատուներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները:





