AM
8 Փետրվար 2012 - 06:14 AMT

Իրաքում «Ալ Քայիդայի» ղեկավարը դատապարտվել է մահապատժի

Իրաքի Մոսուլ քաղաքի «Ալ Քայիդայի» գրոհայինների խմբավորման ղեկավարը, որը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, դատապարտվել է մահապատժի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նա մահապատժի է դատապարտվել ահաբեկչական գործունեության ու «Ալ Քայիդայի» գործունեությանը մասնակցելու համար: Այդ ահաբեկիչը, որի անունը նշված է որպես Բ.Ա., դեռ 2008թ. հռչակվեց «Ալ Քայիդայի» էմիր (հրամանատար) այդ իրաքյան քաղաքում: 2004թ. նա մասնակցել է ամերիկացիների դեմ մարտերին Էլ Ֆալուջայում, որտեղ զրկվել է ոտքից:

Իրաքի դատարանն արդեն դատապարտել էր նրան 15 տարվա ազատազրկման ապօրինաբար երկիր մուտք գործելու համար, սակայն խուսափել է պատժից՝ համոզելով դատավորներին, որ Իրաքի քաղաքացի է: