AM
8 Փետրվար 2012 - 06:16 AMT

ԱՄՆ-ն դիտարկում է Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է Սիրիա մարդասիրական օգնություն առաքելու հնարավորությունը: Համապատասխան պլանների մասին հայտնել է Սպիտակ տան վարչակազմը՝ չպարզաբանելով դետալները, հաղորդում է ՌԲԿ-ն մեջբերելով Ռոյթերսին:

Միաժամանակ, ԱՄՆ-ը պլանավորում է ավելացնել քաղաքական ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: «Տվյալ պահին մենք և մեր դաշնակիցները դիտարկում ենք Ասադի ռեժիմի վրա ճնշումն ուժեղացնելու տարբեր տարբերակներ»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին և հավելել, որ ապստամբներին զինելու հարցը չի քննարկվում: