AM
8 Փետրվար 2012 - 06:19 AMT

ԱՄՆ-ն մտադիր է կոալիցիա ստեղծել սիրիական ընդդիմության համար

ԱՄՆ-ն մտադիր է կոալիցիա ստեղծել, որը կաջակցեր Սիրիայում ընդդիմադիր խմբավորումներին, երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորում է Ինտերֆաքսը:

«Գաղափարն այն է, որպեսզի հավաքել ժողովրդավարական Սիրիային աջակցող բոլոր երկրներին»,- ասել է նա և հավելել, որ դրանցից շատերն իրենց կարծիքը հայտնել են ՄԱԿ-ում: «Բայց Արաբական պետությունների լիգայի կազմում, Եվրոպայում կան երկրներ, որոնց հետ պետք է աշխատել, անել այն ամենն, ինչ հնարավոր է»,- ասել է նա: Միաժամանակ նա նշել է, որ արաբական, եվրոպական պետությունների ներկայացուցիչների արտահայտությունները վկայում են, որ «մենք խոսում ենք բարեկամների խումբ ստեղծելու մասին, և նրանք միասին կարող են անել այն, ինչ չի կարելի անել ՄԱԿ միջոցով»: