AM
8 Փետրվար 2012 - 06:43 AMT

ՌԴ Պետդուման կարող է հայտարարություն ընդունել Սիրիայում իրադրության վերաբերյալ

Փետրվարի 8-ին Ռուսաստանի Պետական դուման կարող է Սիրիայում իրադրության վերաբերյալ հայտարարություն ընդունել, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել Դումայում միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Կալաշնիկովը: «Միջազգային գործերի կոմիտեն իր անունից հայտարարություն է ներմուծում: Դա ընդհանուր հայտարարություն է, որը, ամենայն հավանականությամբ, մենք ուրբաթ օրը կդիտարկենք արդեն լիագումար նիստում»,- ասել է Կալաշնիկովը: Նա նշել է, որ Դումայի Խորհուրդը կարող է այդ հայտարարության նախագիծը դիտարկել հինգշաբթի օրը իր նիստում: Կալաշնիկովը հաղորդել է, որ արդեն ստորագրել է հայտարարության նախագիծը, որին կոմիտեի պատգամավորները հավանություն են տալիս հեռակա կարգով, հարցման ճանապարհով: «Հայտարարության նախագծում ասվում է այն մասին, պետությունն ինքը պետք է լուծի իր առաջնորդի` իշխանության գլխին գտնվելու հարցը»,- ասել է նա:

Դումայում պատրաստվող հայտարարության մեջ նաև ասվում է, որ «մարտիկները չպետք է դուրս բերվեն հարվածի տակից և չպետք է խրախուսվեն որպես հակամարտության կողմերից մեկը»: «Պատգամավորները վճռականորեն դատապարտում են այլ պետությունների գործերին ուժային միջամտության և արտաքինից լուծումները վզին փաթաթելու պրակտիկան: Եվ ոչ մի փաստաթուղթ առանց (ՄԱԿ-ի) Անվտանգության Խորհրդի ուղղակի պատժամիջոցի չի կարող օժանդակվել Ռուսաստանի կողմից»,- պատմել է Կալաշնիկովը հայտարարության նախագծի բովանդակությունը: «Այն անզուսպ խրախճանքը, որը ծավալվել է (Սիրիայից) դեսպաններին, դիվանագիտական ներկայացուցչությունները հետ կանչելու հետ կապված, գնալով բարդացնում է իրադրությունը»,- ասել է խորհրդարանականը:

Նրա կարծիքով` նման մոտեցումն իրադրությանը Սիրիայում, ինչպիսին դրսևորում են որոշ պետություններ, զինված կազմավորումներին հրահրում է անցնել գործողությունների: «Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ամփոփել է կոմիտեի ներկայացուցիչը: