Մալդիվյան կղզիների նոր նախագահը՝ Մոհամմեդ Ուահիդ Հասանը, որը զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը Մոհամմեդ Նաշիդի հրաժարականից հետո, շնորհակալություն է հայտնել իր նախորդին համարձակ որոշման համար, որը թույլ է տվել «կանխել արյունահեղությունը երկրում»: «Նաշիդը վեհ քայլ է կատարել,- հայտարարել է Հասանը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Հասանը, որը նախկինում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, հայտարարել է միասնական ազգային կառավարություն ստեղծելու և 2013-ի ընտրություններն արդար կերպով անցկացնելու մասին:





