Փետրվարի 7-ին ժամը 12.00-ի սահմաններում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա մի աղջկա: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:





